«Ժամանակ». Արցախի իշխանությունները որոշել են մերժել Սամվել Բաբայանին
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանի կողմնակիցների առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը ԱԺ խորհրդարանը կմերժի, եւ այն չի հասնի Սահմանադրական դատարան:
Այսպիսով, այդ դիմումը մերժելու քաղաքական պատասխանատվությունը կընկնի խորհրդարանական կուսակցությունների վրա:
Դիմումի տակ ստորագրել են 20 հազար արցախցիներ, որը ընդունելու դեպքում՝ Սամվել Բաբայանը հնարավորություն կունենա մասնակցելու ԱՀ խորհրդարանական ընտրություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։