երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Վթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ, 3 վիրավոր

Վթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ, 3 վիրավոր

Մարտի 15-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել անհայտ և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121-ը» դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի տաղավարին: «ՎԱԶ-2121-ի» 33-ամյա վարորդը եւ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 55-ամյա Հովիկ Դանիելյանը տեղում մահացել է:

Վթարի մասնակից անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի:

Կատարվում է քննություն։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: