հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Վիլնյուսում քննարկել ենք աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր. Մկրտչյան

Վիլնյուսում քննարկել ենք աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր. Մկրտչյան

Վիլնյուսում հանդիպում ենք ունեցել Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար պարոն Վիտաուտաս Շիլինսկասի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Քննարկել ենք աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

Զրույցի ընթացքում շեշտել ենք նաև Միասնական սոցիալական ծառայության և Լիտվայի նույն գործառույթներն իրականացնող գործակալության միջև համագործակցության շարունակականության կարևորությունը․ այս համատեքստում դիտարկել ենք համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձի ուսումնասիրման և, ըստ անհրաժեշտության, Հայաստանում ներդնման շուրջ։

Պայմանավորվել ենք նաև համատեղ աշխատանքներ իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի և Լիտվայի թվայնացման ծառայությունների տրամադրմամբ զբաղվող մարմնի միջոցով»,-նշել է նա։

  • Կիսվել: