«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը՝ ի պատասխան Ձորաղբյուր գյուղի հետ կապված հրապարակումներին
«Վեոլիա Ջուր» ընկերություն պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան Ձորաղբյուր գյուղի հետ կապված հրապարակումներին:
Պարզաբանման մեջ ասվում է. «Ի պատասխան այսօր մամուլում Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ջրամատակարարման հետ կապված հրապարակումների` տեղեկացնում ենք, որ գյուղը ներառված չէ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2016թ. N 397Ա որոշմամբ Ընկերությանը տրված Լիցենզիայի սպասարկվող բնակավայրերի ցանկում։ Հետեւաբար` Ձորաղբյուրը ընկերության կողմից չի սպասարկվում»։


