Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամները խորհրդարանում հանդիպել են ընդդիմադիր պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ:
Քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները: