չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Toyota Camry»-ները․ 1 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Toyota Camry»-ները․ 1 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 2 «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 10-ամյա Դ․ Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի, դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի և դասակի հրամանատարի տեղակալ Վիլյամս Մելիքյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մազմանյանը և Վոլոդյա Թումասյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: