Վաղարշապատի թունելի մեջ բախվել են 09-ն ու Daewoo-ն. վերջինը գլխիվայր շրջվել է
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է shamshyan.com-ը
Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Վաղարշապատ-Արմավիր ավոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի մեջ, բախվել են Daewoo մակնիշի 26 ՍԼ 777 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 35 ZV 746 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Daewoo-ն գլխիվայր շրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորութայմբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Պոտրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:


