հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
«Ուսանո՛ղ, միացի՛ր», «ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում

«Ուսանո՛ղ, միացի՛ր», «ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում

Մի խումբ ուսանողներ շրջում են Երեւանի պետական համալսարանում եւ դասադուլի կոչեր են հնչեցնում:

«Ուսանո՛ղ, միացի՛ր», «ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով  ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում։

Աբովյանում եւս դասադուլի կոչեր են հնչում. Մի քանի տասնյակ երիտասարդներ «դասադուլ» եւ «միացեք» կոչերով շրջում են քաղաքում:

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 11.00-ի դրությամբ 151 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

 

  • Կիսվել: