հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Ուղեվարձը չվճարեցիր կտուգանվես․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ուղեվարձը չվճարեցիր կտուգանվես․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 61 կողմ, 2 դեմ, 24 ձեռնպահ ձայներով ընդունվեց Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական նախագծերի նոր փաթեթը, որը նախատեսում է տուգանքներ տրանսպորտի համար չվճարող ուղևորների համար։
Նախագծով տրանսպորտի վճարի չվճարման կամ համապատասխան կրիչը չվավերացնելու համար տուգանքը կկազմի 15 հազար դրամ։
Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի քարտից կամ արտոնությունից, ապա այս դեպքում սահմանվում է կրկին 15 հազար դրամի չափով տուգանք։
 
Սահմանվում է 3000 դրամի տուգանք, եթե անձը ունի նման արտոնություն կամ ամսական փաթեթ, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում։
Տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում անձը պատասխանատվության չի ենթարկվի։
Հիշեցնենք` ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ քաղաքապետարանն արդեն տեխնիկական հնարավորություններ ունի արձանագրելու, թե ուղևորներից ով չի վճարում տրանսպորտի ուղեվարձը։
Նա նշել էր, որ ավտոբուսներում և դռների վրա արդեն ունեն ոչ միայն տեսախցիկներ, այլև հատուկ համակարգ, որը թույլ է տալիս արձանագրել, թե ով է փորձում վճարում կատարել չգործող քարտով կամ QR-կոդով։

  • Կիսվել: