Twitter-ի օգտատերերը փորձում են գտնել անտեսանելի ընձառյուծին
Վերջերս սոցկայքերի օգտատերերը փնտրում են ճյուղերի և քարերի արանքում թաքնված ընձառյուծի: Այս մասին գրում է Звезда հեռուստաալիքը։
Նշվում է, որ Twitter-ում մեծ տարածում է գտել մի լուսանկար, որում օգտատերերը փորձում են գտնել քարերի արանքում ճարպկորեն քողարկված ընձառյուծին։ Կադրն արվել է հնդիկ լուսանկարչի ֆոտոխցիկով և մի քանի օրվա ընթացքում այն հազարավոր հավանումներ է հավաքել:
«Ինչ-որ մեկը հենց նոր այն ինձ ուղարկեց և հարցրեց, թե արդյո՞ք կարող եմ ընձառյուծին գտնել: Ես համոզված էի, որ դա կատակ է… մինչ այն պահը, երբ տեսա ընձառյուծին: Կգտնե՞ք նրան»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:
Սակայն շատերն այդպես էլ չեն կարողացել լուսանկարում գտնել վայրի կենդանուն: