Տորք Անգեղի այգու վերակառուցումն ամենահաջողված նախագծերից մեկն է. քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանում Տորք Անգեղի այգու վերակառուցմանը՝ նշելով, որ այն ամենահաջողված նախագծերից մեկն է։
«Տարատեսակ առանձնացված հողակտորներից վերածվում է քաղաքային մեծ այգու, և կարծում եմ՝ սա դառնում է ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանի, այլև Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկը։ Եվ կարծում եմ՝ այս տեսակ ծրագրերն են, որ փոխում են մեր քաղաքի դիմագիծը, քաղաքում կյանքի որակը»,- ասել է նա։



