ՃՏՊ-ի դեպքում վարորդները կարող են էլեկտրոնային եղանակով լրացնել համաձայնեցված հայտարարագիրը
ԱՊՊԱ համակարգում համաձայնեցված գործընթաց կիրառելիս հնարավորություն կընձեռվի կարգավորումների մակարդակով օգտագործել նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաները:
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» որոշման մեջ:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ԱՊՊԱ համակարգում ապահովագրական պատահարի մասնակից ավտոմեքենայի վարորդների կողմից թղթային եղանակով լրացվող համաձայնեցված հայտարարագիրը նաև էլեկտրոնային եղանակով լրացնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:
Այն իրականացվում է ԱՊՊԱ համակարգի էլեկտրոնայնացման և ԱՊՊԱ ոլորտում Միասնական պատուհան համակարգի ներդրման գործընթացների շրջանակներում։ Արդյունքում՝ պարզ և փոքր գույքային վնասներով ավտովթարների ժամանակ էապես կբարձրանա վարորդների հարմարավետությունը՝ պատահարն առավել արագ և մատչելի ինքնուրույն ձևակերպելու, ինչպես նաև վթարի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասն արագ վերականգնելու համար: