Նոր նշանակումներ՝ Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։
Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը ծառայության է նշանակվել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմում։
Հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա Ասատրյանը և Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Օհանյանը ծառայության են կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում։



