ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
ՃՏՊ Առինջ գյուղում՝ հրդեհի բռնկմամբ․ կա երեք տուժած

ՃՏՊ Առինջ գյուղում՝ հրդեհի բռնկմամբ․ կա երեք տուժած

Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota»  մակնիշի ավտոմեքենան բռնկվել է և այրվել:

Երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 20։52-ին։

  • Կիսվել: