երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Ճգնաժամն իր հետ բերելու է նաև սոցիալական մարտահրավերներ, որոնց հետ պետք է առերեսվել ու համարժեք քայլեր ձեռնարկել. վարչապետ

Ճգնաժամն իր հետ բերելու է նաև սոցիալական մարտահրավերներ, որոնց հետ պետք է առերեսվել ու համարժեք քայլեր ձեռնարկել. վարչապետ

Կորոնավիրուսից հետ աշխարհն այլևս չի լինելու նախկինը, սակայն դժվար է կանխատեսել, թե ինչպիսին է լինելու: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա ինտելեկտուալ, վերլուծական աշխատանքի ժամանակն է: Հիմա բոլոր բիզնեսները, գործունեության տեսակները վերակազմակերպելու և վերանախագծելու ժամանակն է, որպեսզի այդ գորուծունեության տեսակները մրցունակ լինեն ետկորոնովիրուսային աշխարհում»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  իրենք առաջ խնդիր չեն դրել ու չեն դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը:

«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել ետճգնաժամայյին վիճակի նկատմամբ դիրքավորվելիս: Մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների օրակարգի վրա, որը որդեգրել ենք: Եվ իհարկե պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, որը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ճգնաժամն իր հետ բերելու է նաև սոցիալական մարտահրավերներ, որոնց հետ պետք է առերեսվել ու համարժեք քայլեր ձեռնարկել. «Շատ կարևոր է, որ մեր իրականացրած սոցիալական ծրագրերը լինեն հասցեական, արդյունավետ, արդար, որպեսզի ինչ-որ մարդիկ չհարստանան դրա հաշվին»:

«Մենք այս փուլում հստակ արձանագրում ենք, որ մոտ 25 միլիարդ դրամի հրատապ աջակցությունն պետք է ցուցաբերվի բիզնեսին: Եվս 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության պատրաստի փաթեթ կունենանք, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտությանը: Երրորդը՝ մոտավորապես 80 միլիարդ դրամի հիմնադրամ կունենանք, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը ետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: