Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի
Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3–ին. Փրկարարները ևս մեկ դիակ են դուրս հանել փլատակներից։
Փրկարար ծառայության աշխատակցի խոսքով, մահացածներից երեքն էլ կին են, նախնական տեղեկություներով երեխաեր չկան տուժածների մեջ։
«Շենքի բնակիչներից մի քանիսի հետ ներկայումս հնարավոր չէ կապ հաստատել։ Չենք պնդում, որ դա պատահարի հետեւանք է, բայց ողջամտորեն այդպիսի ենթադրություն կա»,– ասաց ՓԾ ներկայացուցիչը։