կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Տավուշում խոշոր վթարից տուժած երեխաների վիճակը կայուն ծանր է

Տավուշում խոշոր վթարից տուժած երեխաների վիճակը կայուն ծանր է

Տավուշի մարզում փետրվարի 24-ին խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 4-ը վիրավոր են: Նրանցից 2-ը տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը հայտնում է, որ իրենց կենտրոն տեղափոխված երեխաների վիճակը կայուն է։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«7 տարեկան աղջիկը ԲԿ է տեղափոխվել ռեանիմոբիլով, նրա մոտ առկա է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, դիմային ոսկրերի կոտրվածք, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք: Միացված է եղել արհեստական շնչառության սարք, այժմ շնչում է ինքնուրույն:

5 տարեկան տղան էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել սանիտարական ուղղաթիռով: Երեխայի մոտ եղել է ներքին արյունահոսություն, որովայնի խոռոչում 500 մլ. արյուն: Ունի նաև աջ թոքի սալջարդ, եղել է շոկային վիճակում, որից  դուրս գալուց  հետո վիրահատվել է:

Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է, գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ: Կտրվի հավելյալ տեղեկություն»։

  • Կիսվել: