երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Տարեցների աշխատանքների ցուցադրություն-վաճառք՝ տարեցների միջազգային օրվա առիթով

Տարեցների աշխատանքների ցուցադրություն-վաճառք՝ տարեցների միջազգային օրվա առիթով

Հոկտեմբերի 1-ը ամբողջ աշխարհում  նշվում է  որպես տարեցների միջազգային օր, որը ևս մեկ հնարավորություն է՝ արժևորելու և կարևորելու  հանրությունում տարեցների դերը:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում կազմակերպվել  է տարեցների աշխատանքների ցուցադրություն-վաճառք: 

Միջոցառմանը երաժշտական կատարմամբ հանդես են եկել երգչախմբեր, ինչպես նաև կազմակերպվել է հագուստների ցուցադրություն՝  տարեցների մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ  Սարգիս Մադաթյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

  • Կիսվել: