ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«System of a Down»-ն իր շրջագայությունից ստացված հասույթը տրամադրելու է «Իմ քայլը» հիմնադրամին

«System of a Down»-ն իր շրջագայությունից ստացված հասույթը տրամադրելու է «Իմ քայլը» հիմնադրամին

«System of a Down» ռոք խումբը 2020 թ. սպասվող եվրոպական շրջագայությունից ստացված հասույթը տրամադրելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին:

Այս մասին նշված է աշխարհահռչակ խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում արված հայտարարության մեջ:

«Մենք ուրախ ենք հայտնել, որ 2020 թվականին սպասվող եվրոպական շրջագայության հիմնական ժամկետները հայտնի են: Հոկտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին սկսվում է տոմսերի վաճառքը, որը ներառում է նաեւ VIP փաթեթներ: Հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում»,-նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: