«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 12-ամյա տղայի մարմին
Երեկ՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 46 խումբը կլինիկական մահ ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարոթյան ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն ՄԻքայելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 12-ամյա Գոռ Ա.-ն է, ով տեղափոխվել է «կլինիկական մահ» ախտորոշմամբ և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրում էլ գրանցվել է նրա կենսաբանական մահը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: