երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Ստեփանավանի թունելը երկկողմանի փակ է

Ստեփանավանի թունելը երկկողմանի փակ է

Մայիսի 4-ին, ժամը 23:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավանի թունելում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։05-ին։

Ստեփանավանի թունելը երկկողմանի փակ է։

  • Կիսվել: