Ստացված, դիպուկ, հուզիչ. Փաշինյանը՝ իր հեղինակած գրքի մոտիվներով բեմադրված ներկայացման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում գրել է, որ դիտել է իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի մոտիվներով բեմադրված ներկայացումը:
«Այսօր Թատրոն Տանիքում դիտեցինք «Երկրի հակառակ կողմի» մոտիվներով բեմադրված ներկայացումը: Ստացված, դիպուկ, հուզիչ ներկայացում էր: Շնորհակալ եմ»,- գրել է վարչապետը։
Նշենք, որ «Երկրի հակառակ կողմը» վեպի բեմադրության ռեժիսորն ու սցենարիստն է «Թատրոն տանիքում» թատերախմբի անդամ Մխիթար Դանիելյանը: