Սպիտակի ոլորաններում Kia Sorento–ն բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կա վիրավոր
Հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում 60-ամյա Աշոտ Ա․-ն իր վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։


