ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սիսիան-Գորիս հատվածում ավտոմեքենա է շրջվել. կա վիրավոր (տեսանյութ)

Սիսիան-Գորիս հատվածում ավտոմեքենա է շրջվել. կա վիրավոր (տեսանյութ)

Հոկտեմբերի 7-ին, ժամը 10:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 10-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Ս., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Արտյոմ Գ.-ն (ծնված 1997 թ.) տեղափոխվել է Սիսիանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին. վերջինս ևս հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ:

  • Կիսվել: