Շենգավիթ վարչական շրջանում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք
Շենգավիթ վարչական շրջանի՝ շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։
Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։
Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում է բուսականության առողջ աճին և պահպանմանը
Մանրամասները՝ տեսանյութում։