երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Առաջին երեք օրերին անցկացվել են «Կողմնորոշում», «Քառամարտ» և հրաձգություն՝ «ԱԿ-103 ինքնաձիգից» ու «Դիպուկահար հրացանից» մրցաձևերը:
 
 
Մասնակից 18 թիմերում ակտիվորեն ներգրավված են կին զինծառայողները: Մասնակիցների ելույթներն արձանագրում է բոլոր կառույցների սպայակազմից ձևավորված հանձնաժողովը:
 
 
Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի խաղերին մասնակցող թիմերի քանակը կրկնապատկվել է:
 
 
Մրցումները կշարունակվեն հաջորդ օրերին, և հաղթողները հայտնի կդառնան հուլիսի 7-ին՝ բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում: Լավագույն թիմերն ու անհատական անվանակարգերում գերազանց ելույթներ ունեցած մասնակիցները կարժանանան գավաթների և խրախուսական պարգևների:
 

  • Կիսվել: