Սևանի ճանապարհին կին վարորդը Mercedes-ով բախվել է գովազդային վահանակի, այնուհետ` ծառի. 3 վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ըստ Shamshyan.com-ի` ժամը 15:20-ի սահմաններում Mercedes E350 մակնիշի 13 LA 300 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել գովազդային վահանակին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել ծառին:
Վթարի հետևանքով վարորդը, ով աղջիկ է եղել, և նրա 2 ուղևորեր բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: