Ռուսաստանից պարարտանյութի նոր խմբաքանակ է ուղարկվում Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այսօր Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվի հերթական տարանցիկ բեռնափոխադրումը։ Ըստ հաղորդումների՝ Հայաստան կուղարկվեն երկու վագոն պարարտանյութ, որոնք ճանապարհ կընկնեն Բալաջարի կայարանից դեպի Բյոյուք-Քեսիք ուղղությամբ։ Գնացքի մեկնումը նախատեսված է ժամը 14:00-ին։
Հիշեցնեք, որ դեռևս մայիսի 28-ին գրել էինք, որ ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ Բալաջարի կայարանից դեպի Բյոյուք-Քյասիք կայարան է ուղարկվել 126 տոննա կարբամիդ պարարտանյութ(2 վագոն) և 67 տոննա ալյուր (1 վագոն)։
Մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով, տեղափոխվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։
Trend-ը հիշեցնում է նաև, որ տարանցիկ փոխադրումների հետ մեկտեղ Ադրբեջանից Հայաստան արտահանվում են նաև նավթամթերքներ։ Ըստ հրապարակման՝ մինչ օրս Հայաստան է արտահանվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 և 2955 տոննա ԱԻ-95 բենզին։


