հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին անհատույց հատկացրել է անհրաժշտ ռեագենտներ․ ՌԴ դեսպան

«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին անհատույց հատկացրել է անհրաժշտ ռեագենտներ․ ՌԴ դեսպան

«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին է  հատկացրել 1500 թեստ կորոնավիրուսի հայտնաբերման համար, ինչպես նաև ախտորոշման համար անհրաժշտ ռեագենտներ է  հատկացվել Հայաստանի առողջապահության նախարարությանը անհատույց: Այս մասին առցանց ասուլիսում հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Այդպիսի լաբորատորաներ, բացի Հայաստանից, կան նաև Սերբիայում և Իտալիայում: Այստեղ աշխատելու ընթացքում ռուս մասնագետները ավելի քան 7000 թեստ են անցկացրել: Բացի այդ, Ռուսաստանը 6 մեքենա է հատկացրել, համակարգիչներ և այլ տեխնիկա, որը պետք կգա սահմանային հսկիչ անցակետերում»,- տեղեկացրել է Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում նշանակալի դեր է խաղում ապրիլի 7-ից Հայաստանում գտնվող ռուսական նորագույն ժամանակակից ախտորոշման շարժական լաբորատորիան, որի ժամանման համար պայմանավորվել էին երկու երկրների պաշտպանության նախարարությունները:

  • Կիսվել: