ՌԴ-ում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկում զոհված մարտիկների հիշատակին
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկի մարտիկների հիշատակին, որոնք զոհվել են հատուկ ռազմական գործողության ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր Հարությունյանը դեսպանատան աշխատակիցների հետ այցելել է «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին» հուշահամալիր, ինչպես նաև «Կուրսկ՝ Զինվորական փառքի քաղաք» ցուցահանդեսային կենտրոն: