երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
ՌԴ դիվանագետները Կապանում հավաստագրեր են հանձնել ռուսաց լեզվի դասընթացների շրջանավարտներին

ՌԴ դիվանագետները Կապանում հավաստագրեր են հանձնել ռուսաց լեզվի դասընթացների շրջանավարտներին

 Ռուս դիվանագետները Սյունիքի մարզի Կապան քաղաքում հավաստագրեր են հանձնել ռուսաց լեզվի և մշակույթի դասընթացների շրջանավարտներին: Այս մասին հայտնում են Երևանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։
 
«Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի դիվանագետներն այցելել են քաղաքային ռուսական կենտրոն, որտեղ շնորհավորել են բարձր դասարանցիներին ռուսաց լեզվի և մշակույթի խորացված ուսուցման դասընթացներն ավարտելու կապակցությամբ և մասնակցել հավաստագրերի հանձնման արարողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ողջույնի խոսքում երախտագիտության խոսքեր են հնչել՝ ուղղված կենտրոնի համակարգող, ռուսագետ- ուսուցիչ Վիկտորյա Հակոբյանին, որի դասերը միշտ պահանջված են տեղի երիտասարդների շրջանում:
 
Ընկերական միջավայրում թեյախմության ժամանակ աշակերտները պատմել են հետաքրքիր դասերի մասին իրենց տպավորությունների մասին, շեշտել դպրոցում ռուսաց լեզու առարկայից առաջադիմության աճը և հաջորդ ուսումնական տարում դասընթացներին հաճախելու ցանկությունը:

  • Կիսվել: