երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
ՌԴ դեսպանությունը հորդորում է ՀՀ-ում գտնվող ՌԴ բոլոր քաղաքացիներին անհապաղ կապ հաստատել

ՌԴ դեսպանությունը հորդորում է ՀՀ-ում գտնվող ՌԴ բոլոր քաղաքացիներին անհապաղ կապ հաստատել

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Դեսպանությունը հորդորում է Հայաստանում գտնվող ՌԴ բոլոր քաղաքացիներին, որոնք հետաքրքրված են հայ-վրացական ցամաքային ճանապարհով Ռուսաստան վերադառնալ, անհապաղ կապ հաստատել դեսպանության հետ՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով անձնական տվյալները (անուն, ազգանուն և հեռախոսահամար)»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։

Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։

 

  • Կիսվել: