Քոչարյանի ազատման օգտին ստորագրած Ավետ Բարսեղյանը պետությունից Նոր տարվա երգի բառերը գրելու պատվեր է ստացել․ Հակոբ Կարապետյան
Հայաստանի ժողովրդավարացման ամենացայտուն ցուցիչներից մեկն այն է, որ Ռ. Քոչարյանի ազատման օգտին ստորագրած Ավետ Բարսեղյանը պետությունից Նոր տարվա գլխավոր երգի բառերը գրելու պատվեր է ստանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ավելի ճիշտ, ժամանակագրական կարգով հակառակը՝ պետական պատվերով ստեղծված ամանորյա երգի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանը որեւէ խնդիր չունի՝ երկրի գլխավոր ամբաստանյալի օգտին պետիցիա ստորագրելու։
Երկրորդ նախագահի երկրպագուները թող մի պահ պատկերացնեն նմանատիպ իրավիճակ, ասենք, 2004 թվին։
Էլ չեմ ասում մյուս ստորագրյալների մասին, որոնք անկաշկանդ ստեղծագործում են, այդ թվում, պետական պատվերներով։ Եվ դա մեր մեր մեծ ձեռքբերումն է, անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ ենք դավանում կամ ինչպես ենք վերաբերում այս կամ այն արտիստի անձին ու ստեղծագործությանը»,- գրել է Կարապետյանը։
Նշենք, որ Ավետ Բարսեղյանը այն 60 արվեստի գործիչների շարքում էր, որոնք ստարագրել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեկու պետիցիան։