շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարությանն առնչվող հարցեր

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի փորձագետները ներկայացրել և շահակիր պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման առաջարկվող հայեցակարգային մոտեցումներն ու ռազմավարության հակիրճ բովանդակությունը։

Աշխատաժողովի նպատակն էր օժանդակել Հայաստանի ջրային ոլորտի ռազմավարության մշակման ներկայումս ընթացող գործընթացին` վեր հանելով, վերլուծելով և քննարկելով ջրային ռեսուրսների և դրանց կառավարման առումով ոլորտում առկա մարտահրավերներին ու հիմնախնդիրները։

Խոսելով ծրագրի մասին՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդգծել է ջրային ոլորտի կայուն կառավարման և ջրային ռեսուրսների պահպանության համար ոլորտի համապարփակ ռազմավարության կարևորությունը՝ միևնույն ժամանակ անհրաժեշտ համարելով առկա հիմնախնդիրների գույքագրումն ու դրանց հասցեագրման համար տարբեր գերատեսչությունների միջև համահունչ և փոխլրացնող աշխատանքի կազմակերպումը։

Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության նախարարությունների, Ազգային Ժողովի, Վիճակագրության կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներ։

  • Կիսվել: