ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քիմ Քարդաշյանը Երևանում հուզմունքից չի կարողացել քնել

Քիմ Քարդաշյանը Երևանում հուզմունքից չի կարողացել քնել

Երևանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովին՝  WCIT 2019-ին մասնակցելու է նաև հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ Նա Երևան է ժամանել ընտանիքի և քրոջ՝ Քորթնիի ու նրա երեխաների հետ։

Նշենք, որ երեկ վաղ առավոտից հայկական ԶԼՄ-ների լրագրողները «Զվարթնոց» օդանավակայանում սպասում էին Քիմ Քարդաշյանին և նրա ընտանիքին։

Քիմ և Քորթնի Քարդաշյանները օդանավակայանից դուրս են եկել ոչ թե VIP սրահով, այլ նախագահական սրահով։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում՝ VIP սրահում, Քարդաշյանների այցի լուսաբանման համար սպասող լրագրողներին ասել է WCIT ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը:

Ժամանումից մի քանի ժամ անց աստղը հրապարակում է արել Twitter-ում. «Երևանում գրեթե առավոտյան ժամը 3-ն է, եև ես չեմ կարողանում քնել։ Ես այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին»։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկում է Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովը` WCIT, որը կանցկացվի հոկտեմբերի 6-ից 9-ը: Երևանում համաժողովին մասնակցում են 70 երկրից ավելի քան 2500 մասնակիցներ:

  • Կիսվել: