երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Քարաթափում Կապան քաղաքում

Քարաթափում Կապան քաղաքում

Փետրվարի 27-ին`ժամը 10:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելի հարակից ժայռերից կա քարաթափման վտանգ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թունելի վերևի մասում կան կախված քարեր (մոտ 1 խմ ծավալով), որոնք վտանգ են ներկայացնում մոտակայքով անցնող գազատար խողովակի և թունելով երթևեկող ավտոմեքենաների համար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել քարաթափման աշխատանքներ (մոտ 7 խմ):

Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

  • Կիսվել: