հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հուլիսի 3-ին ժամը՝ 12։25-ի դրությամբ, էլեկտրացանցի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
 
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: