շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Փրկարար ծառայության տնօրենը հերթական և արտահերթ կոչումներ է շնորհել փրկարարներին

Փրկարար ծառայության տնօրենը հերթական և արտահերթ կոչումներ է շնորհել փրկարարներին

ՆԳ նախարարի տեղակալ-փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանի հրամանով Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների մի շարք ծառայողներ արժանացել են հերթական և արտահերթ կոչումների։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:

Մասնագիտական վերապատրաստման ծրագրերը հաջողությամբ անցնելու և որակավորում ստանալու, ինչպես նաև ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները գործնականում արդյունավետ կիրառելու և ծառայության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար որոշ փրկարարներ նշանակվել են համապատասխան հաստիքի՝ ստանալով նախնական սպայական կոչումներ։ 

Միաժամանակ ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվել են հերթական կոչումներ՝ իրենց ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր մակարդակով կատարելու համար։

Արամ Ղազարյանը շնորհավորել է կոչումներ ստացած փրկարարներին՝ ընդգծելով, որ մասնագիտական աճը, գիտելիքների շարունակական զարգացումն ու պատրաստվածության բարձր մակարդակը հանդիսանում են ծառայության արդյունավետության կարևորագույն նախապայմաններ։

  • Կիսվել: