ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Փոշու պարունակությունը՝ ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում

Փոշու պարունակությունը՝ ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 27-ից մայիսի 3-ը:

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ,

Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին, մայիսի 1-ին և 2-ին,

Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին և մայիսի 2-ին,

Արարատ քաղաքում՝ ապրիլի 28-ին և մայիսի 3-ին,

Գյումրի քաղաքում՝ մայիսի 1-ին և 2-ին,

Հրազդան քաղաքում՝ ապրիլի 29-ին։

 

  • Կիսվել: