ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
 Փոխգնդապետը գտել է կնոջ՝ Սիլվայի կախված դին

Փոխգնդապետը գտել է կնոջ՝ Սիլվայի կախված դին

Գորիսից Հրապարակի աղբյուրը հայտնում է, որ այսօր, գիշերը ժամը 4։00 –ին ինքնասպանություն է գործել ԵԿմ  Գորիսի բաժանմունքի նախկին պետ, փոխգնադապետ Սուրեն Բաղդասարյանի կինը՝ Սիլվան։

Սիլվան 64 տարեկան էր։ Երեք երեխա ունեն, երկու աղջիկը ամուսնացած, ընտանիք կազմած, տղան էլ իրենց հետ է բնակվում՝ ամուսնացած։   Սուրեն Բաղդասարյանը Արցախյան պատերազմի ժամանակ եղել է Քոլատակի ջոկատի հրամանատարը, քաջարի ազատամարտիկ է։ Սուրեն Բաղդասարյանի եղբայրը՝ Վոլոդյան զոհվել է Արցախյան պատերազմում։ Դասակի հրամանատար էր։ Կնոջ կախված դին փոխգնդապետն է հայտնաբերել պատշգամբում։ Մանրամասները կհայտնենք։

 

  • Կիսվել: