շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Փետրվարի 23-ին կնշվի Բուն Բարեկենդանը

Փետրվարի 23-ին կնշվի Բուն Բարեկենդանը

Փետրվարի 23-ին՝ ժամը 13:30-ին, տեղի կունենա Բուն Բարեկենդանի տոնախմբությանը, որը շքերթով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտից։

Ինչպես տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը, մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

 

Տոնախմբության շրջանակներում տեղի կունենան.

թատերական ներկայացումներ

ազգագրական երգուպար

ծիսական ուտեստներ

ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք

ազգային խաղերի մրցումներ

մրցանակներ

Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց ուրախ կատակներով անպոչ գդալի նման ամեն տեղ մեջ կընկնեն…:

  • Կիսվել: