կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ. ԱԻՆ

Փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային  կենտրոնը տեղեկացնում է, որ փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 111 կենցաղային կանչ, 56 հրդեհի ահազանգ, 58 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք. տուժել է 14 քաղաքացի:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 67 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 49 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է՝ թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: