երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
ՊԵԿ e-invoicing համակարգում առաջացել են էլեկտրոնային ստորագրության խնդիրներ

ՊԵԿ e-invoicing համակարգում առաջացել են էլեկտրոնային ստորագրության խնդիրներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բջջային թվային ստորագրության օպերատորներից մեկի համակարգում առկա խնդիրներով պայմանավորված՝ ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում առաջացել են էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրներ։

«Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ խնդիրների մասին կարող եք տեղեկանալ նաև «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում։

Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: