ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Փաստ». «Ալավերդի» ԲԿ-ի տնօրենի մրցույթում հաղթած անձին փորձում են ամեն գնով չնշանակել. տեղը Արսեն Թորոսյանի մտերիմի համար է նախատեսված

«Փաստ». «Ալավերդի» ԲԿ-ի տնօրենի մրցույթում հաղթած անձին փորձում են ամեն գնով չնշանակել. տեղը Արսեն Թորոսյանի մտերիմի համար է նախատեսված

«Փաստ»-ը գրում է.

«Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ և Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը և «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը:

Մրցույթում հաղթած թեկնածուն վիրաբույժ Գևորգ Ազարյանն է, որը մոտ տասը տարի ԲԿ-ում զբաղվել է վիրաբուժությամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, մրցույթում հաղթած անձին Լոռու մարզպետը փորձում է ամեն գնով չնշանակել պաշտոնի, քանի որ այդ պաշտոնի համար նախատեսված է եղել առողջապահության նախարարի մտերիմը: 

Տեղեկությունների համաձայն, մարզպետի հորդորով հանձնաժողովը հնարավոր է չեղարկի մրցույթը, և նոր մրցույթ անցկացվի։ Դրա համար, ըստ մեր աղբյուրների, փորձում են իրավական հիմքեր գտնել»:

Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: