երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկել քաղաքացու. տուժածներ կան. Հրապարակ

Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկել քաղաքացու. տուժածներ կան. Հրապարակ

Hraparak.am-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, վնասվածքներ են ստացել նաև թիկնապահներից ոմանք։

 Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկել քաղաքացի Յուրիկ Շահնազարյանին։ Վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ սա Փաշինյանի շարասյան կողմից առաջին վթարի դեպքը չէ. տարիներ առաջ Փաշինյանի շարասյունը վթարի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին, որը մահացավ։

  • Կիսվել: