Փարվանա գետի մոտակայքում ցանկացած տեղաշարժ խստիվ արգելվում է
«Փարվանա ՀԷԿ»-ը դատարկելու արդյունքում Փարվանա գետի մակարդակը 40 սմ բարձրանալու է: Այդ մասին գրում է aliq.ge-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը: Նշվում է, որ գետի մոտակայքում քաղաքացիների տեղաշարժն արգելվում է:
Ըստ լրատվամիջոցի՝ Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին Ախալքալաքի մոտակայքում «Փարվանա ՀԷԿ»-ը դատարկելու համար կբացվեն ավազանի փականները, ինչն էլ կհանգեցնի մինչև Խերթվիսի գյուղ՝ Փարվանա գետի մակարդակի 30-40 սմ բարձրացման:
Գետերի ջրի բարձրացման վտանգի պատճառով նախազգուշացվում է, որ Փարվանա գետի մոտակայքում ցանկացած տեղաշարժ խստիվ արգելվում է:
Նշվում է նաև, որ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Ասպինձայի բաժնի փրկարարական ջոկատները գետի բարձրացված հատվածներում չորս օր հսկողություն կիրականացնեն: