Պարետը՝ ժամը 23:59-ից ուժի մեջ մտնող տեղաշարժի սահմանափակումների մասին
Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ժամը 23:59-ից ուժի մեջ մտնող տեղաշարժի սահմանափակումներին
Նա, մասնավորապես, գրել է.«Ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները:
Հորդորում եմ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենաք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված:
Ընդգծեմ, որ սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք»: