կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Օտարերկրյա դիմորդների շրջանում ունենք ավելի քան 47 տոկոս աճ. Անդրեասյան

Օտարերկրյա դիմորդների շրջանում ունենք ավելի քան 47 տոկոս աճ. Անդրեասյան

Մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է այն փաստին, որ ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով:

Խոսելով այս գորշընթացի մասին՝ նա նշել է, որ այս համակարգը բարձրացնում է գործընթացի թափանցիկությունը և զգալիորեն հեշտացնում դիմելու ընթացակարգը։

Ըստ նախարարի՝ արդյունքում այս տարի գրանցվել է ավելի քան 2100 դիմում: «Հատկապես ուրախալի է, որ ոչ հայազգի, օտարերկրյա դիմորդների շրջանում ունենք ավելի քան 47 տոկոս աճ։ Սա ևս կրթության ռազմավարության կարևոր ցուցանիշ է, քանի որ մեր նպատակն է առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը հայկական բուհերում»,-հավելել է Անդրեասյանը:

 

  • Կիսվել: