ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
«От Мартина»-ի ավտոմեքենան բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում. վիրավոր կա

«От Мартина»-ի ավտոմեքենան բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում. վիրավոր կա

Երեկ՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «JAC» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան «От Мартина» ընկերության պաղպաղակներ էր տեղափոխում, վիրավորն էլ վարորդ-առաքիչ է։

  • Կիսվել: