հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Ոստիկանները բերման են ենթարկել շանը մեքենայից կապած և քարշ տված քաղաքացուն

Ոստիկանները բերման են ենթարկել շանը մեքենայից կապած և քարշ տված քաղաքացուն

Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։

Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Բերբերյանը «Մենք և մեր Կենդանիները» ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ երևոմ է, թե ինչպես են մեքենան վարելով շանը վզակապով վազեցնում փողոցով:

Տեղի ունեցածին արձագանքել էր ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը․

«Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին

Այսօր առավոտից էս դաժան կադրերը մի հարյուր օտգատեր ուղարկել է ինձ: Դարվնի էվոլյուցիայի` գորիլայից-մարդ անցման փուլում խցանված էս աղբը Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս:

Դիմում եմ Հայաստանի Ոստիկանապետին. այս հրապարակումս համարեք հայտարարություն հանցագործության մասին ու գտեք էս անասունին:

Սա պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:

Իմ անձնական հսկողության տակ եմ վերցնելու էս գործը ու էդ աղբին ասում եմ` դու տականք ես ու ես ամեն ինչ անելու եմ, որ Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ պատիժդ կրես:
Նայեք սրա դեմքին` մինուս անսահմանություն դեգեներատիզմ ու Homo sapiens-ի հետ զրո առնչություն: Ու հանկարծ չասեք, թե էս ժանտատխի պահին ամենակարևոր պրոբլեմը շները չեն:
Որևէ պահի մարդը իրավունք չունի դառնալու անասուն: Ներողություն եմ խնդրում գորիլաներից ու մնացյալ բոլոր անասուններից` սրա հետ համեմատելու համար»:

Տեսանյութերը դիտել այս հղումով:

  • Կիսվել: